«Նոր աջեր» նորաստեղծ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը, ժամը 1-2-ի սահմաններում ծեծի են ենթարկել: Այս լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Սուրեն Սուրենյանցը:
Սուրեն Սուրենյացի խոսքով՝ միջադեպը սկսվել է Թումանյան փողոցի վրա գտնվող «Կալիբր» սրճարանում, ավարտվել՝ Կոմիտասի «Արևելյան խոհրանոց» սրճարանում:
Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ ինքն այնտեղ եղել է «Արցախ» ակումբի տնօրենի հետ, նրանք միասին գնացել են շուրջօրյա ռեժիմով գործող «Կալիբր» սրճարան, սակայն 20 րոպե հետո իրենց բերել են հաշիվը՝ խնդրելով հեռանալ: Բայց, ըստ Ս. Սուրենյանցի՝ իրենք ընդվզել են, ինչից հետո սրճարան են եկել կարմիր բերետավորները:
«Մենք նրանց բացատրեցինք՝ ինչն ինչոց է, ու նրանք գնացին: Մենք նաև նրանց ասացինք՝ սկզունքային հարց է, չենք վճարելու, ու իրենց գնալուց 20 րոպե հետո մենք էլ դուրս եկանք սրճարանից: Գնացինք «Արևելյան խոհանոց», ու այնտեղ ավելի մեծ հաշիվ վճարեցինք: Միանգամից ուզում եմ ասել, որ խնդիրը գումարի մեջ չէր, դա սկզբունքային էր, որ մենք «Կալիբր» սրճարանում չվճարեցինք: Հետո «Արևելյան խոհանոց» եկան երեք հոգի, ու հարձակվեցին մեր վրա: Մենք իրենց ասացինք՝ վաղը կվճարենք, բայց սկզբունքորեն այդ օրը չենք վճարելու»,- ասաց Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, թե իրեն ծեծի է ենթարկել «Կալիբր» սրճարանի տնօրենը: Նա նաև նշեց, թե լուրջ վնասվածքներ չունի:
Կարդացեք նաև