Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյան փողոցի խոշոր ավտովթարի հեղինակը Բրյուսովի կին դասախոս է

Հունվար 27,2013 10:23

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 25-ին, Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ըստ shamshyan.com-ի, ժամը 9:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Մարգարիտա Բաղրա մյանը «ԲՄՎ» մակնիշի 34 ՍV 928 համարանիշի ավտոմեքենայով, Պռոշյան փողոցում բախվել էր մայթեզրին կայանված, 52-ամյա Ալբերտ Զամանյանին պատկանող «Նիսան» մակնիշի 18 ՍՍ 072 համարանիշի և 26-ամյա Արամ Մաշանյանին պատկանող «Օպել» մակնիշի 19 ՕԼ 458 համարանիշի և 32-ամյա Արեն Հակոբյանին պատկանող «Նիսան» մակնիշի 28 ՍՕ 265 համարանիշի ավտոմեքենաներին:

Ավտոմեքենաներին բախվելուց հետո Մ. Բաղրամյանը հարվածել է «Լոգիկոն» հաշվապահական կենտրոնի պատին: Վթարի հետևանքով ԲՄՎ-ի վարորդ Մ. Բաղրամյանն ու ուղևոր՝ 62-ամյա Արմենուհի Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Մ. Բաղրամյանը աշխատում է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ որպես դասախոս, իսկ Ա. Մաշանյանը աշխատում է «Սին տեխ աուդիտ» ՍՊԸ-ում՝ որպես մասնագետ, Արեն Հակոբյանը՝ «Ֆյուչեր կապիտալ մարկետ» ընկերությունում՝ որպես տնօրեն:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031