ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Միրակ-Ապարան միջհամայնքային ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագածոտնի մարզի Ապարանի միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: