Այդ երկրում առաջին անգամ նախագահը ընտրվեց համաժողովրդական ընտրությունների արդյունքում
Ինչպես հաղորդում է Agence France-Presse –ը, Միլոշ Զեմանը հաղթեց Չեխիայում առաջին անգամ կայացած ուղիղ նախագահական ընտրություններում: Ընտրությունների երկրորդ փուլում Զեմանը իր մրցակից իշխան Կարել Շվարցենբերգից առաջ անցավ ձայների 15%-ով՝ ձայների 94%-ի հաշվարկման արդյունքով:
Ընտրողների մասնակցությունը այս պատմական ընտրություններին կազմել էր 57,36%: Ընդ որում, Չեխիայում գոյություն չունի ընտրություններին մասնակցույթան շեմ: Նորընտիր նախագահի երդմնակալությունը նախատեսված է մարտի 8-ին:
Չեխիայի նախագահն առաջին անգամ է ընտրվում ուղիղ քվեարկության արդյունքներով: Այս նոր օրենքը նախորդ տարվա փետրվարին ստորագրել էր երկրի գործող նախագահ Վացլավ Կլաուսը: Մինչ այդ նախագահն այս երկրում ընտրվում էր պառլամենտի երկու պալատների ընդհանուր նիստի ժամանակ:
Կարդացեք նաև
Միլոշ Զեմանը Չեխիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երկարամյա առաջնորդն էր եւ Վացլավ Կլաուսի վաղուցվա ընդդիմադիրը: 2007-ին նա լքեց այդ կուսակցությունը՝ ստեղծելով իր սեփական կազմակերպությունը՝ Քաղաքացիական իրավունքների կուսակցությունը: Նա հայտնի է իր կտրուկ հայտարարություններով, մասնավորապես, նա համեմատել էր իսլամը «հակաքաղաքակրթության» հետ: