Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ երազն արդեն գտել եմ». Արմինեի անակնկալը սիրո տոնին

Հունվար 26,2013 21:01

Արմինեն ու Մամիկոնը մեկ տարի է, ինչ ընկերություն են անում. սկզբում խոսակցություններն ու հանդիպումները գործնական բնույթ էին կրում, բայց մի օր նրանք հասկացան, որ առավել կարևոր ու գեղեցիկ մի զգացմունք է իրենց կապում. «Այն ամսագրում, որտեղ ես աշխատում էի, պետք է գովազդ տեղադրվեր, իսկ գովազդատուն Մամիկոնն էր, – պատմում է Արմինեն, – գործնական հանդիպում ունեցանք ու հենց այդ օրն էլ հասկացանք, որ իրականում ոչ թե ամսագրոմ ենք ուզում գովազդ տեղադրել, այլ մեր գովազդը միմյանց սրտերում»: Արմինեի անակնկալները՝ Մամիկոնին բազմաթիվ են, սակայն սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնի կապակցությամբ տրվող անակնկալ նվերը առանձնանում է մյուս բոլոր նվերներից: Արմինեն ինքնուրույն պատրաստել է գիրք՝ իր և Մամիկոնի ֆեյսբուքյան խոսակցությունների հիման վրա. «Սա մեր սիրո սկիզբն է, այն բոլոր խոսակցությունները, որոնք եղել են մեկ տարվա ընթացքում, փորձել եմ գրեթե ոչինչ չջնջել, անգամ կետադրական վրիպումները, դրանք ևս իրենց նշանակությունն ունեն», – ասում է նա: Գիրքը պատրաստելու համար Արմինեից ամիսներ են պահանջվել, բայց ամեն ինչ մեծ սիրով է արել, քանի որ ինչպես ինքն է ասում՝ այն ինչ ինքդ ես պատրաստում դրա մեջ դնում ես և՛ սեր, և՛ կյանք: Գիրքը վերնագրված է «Գտնված երազ», որը ևս պատահական չէ ընտրված. «Անունը պատահական չեմ ընտրել, որովհետև մեր խոսակցություններից մեկի ժամանակ նա ինձ հարցրեց. «Ունե՞ս կորցրած երազ, որը կուզենայիր նորից գտնել», իսկ ես պատասխանեցի, որ իմ երազն արդեն գտել եմ, նա էլ ասաց, որ հուսով է այդ երազը մենք երբեք բաց չենք թողնի», – ասում է Արմինեն: Գեղեցիկ ավանդույթներ ևս ունեն, դրանցից մեկն էլ յուրաքանչյուր օրվա ավարտին շնորհակալություն հայտնելն է՝ միմյանց կյանքում լինելու համար: «Կարծում եմ` անակնկալս նրան դուր կգա, – ասում է Արմինեն և ավելացնում՝ այս գիրքը դեռ պետք է շարունակենք, մեր սերը հավերժացնենք ու ամուր ընտանիք կազմենք»:

PrevPhoto
NextPhoto

 

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031