Նրա առաջարկած մեթոդով՝ երեխաներն են սովորեցնելու երեխաներին
2012 թ. հոկտեմբերի 26 -ին ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ՊՀ և ՊՄՀ մանկավարժության ամբիոնների և ՊՄՀ-ին առընթեր մասնագիտական խորհրդի աջակցությամբ պաշտպանեց «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրականացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական ատենախոսությունը:
Մ.Մկրտչյանը ձգտում է այս եղանակով փոխարինել այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում գործող, ըստ նրա, վաղուց իրեն սպառած ուսուցման դաս-դասարանային եղանակին: Եթե դաս-դասարանային եղանակում ուսուցիչն է սովորեցնում աշակերտներին, հիմա արդեն երեխաներն են սովորեցնելու միմյանց:
Մ.Մկրտչյանի ստեղծած և նշված երկու ամբիոնների ու մասնագիտական խորհրդի հավանությանը արժանացած ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակին բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.
Կարդացեք նաև
1.Ուսումնական խումբը կազմված է տարբեր տարիքի և մակարդակի սովորողներից: Տարբեր սովորողներ տարբեր ժամանակներում են յուրացնում ընդհանուր ծրագիրը:
2.Ուսումնական խմբի անդամները ուսումնական պարապմունքների միևնույն պահին զբաղվում են տարբեր հարցերով: Մեկը կարող է ուսումնասիրել մի թեմա, մյուսը` մեկ այլ թեմա: Մեկը կարող է զբաղվել յուրացրածը ամրապնդելով, մյուսը ստուգարք հանձնելով: Մեկը կարող է շարունակել նոր թեմայի յուրացումը , մյուսը անցնել նոր թեմայի յուրացմանը:
3..Տարբեր սովորողներ միևնույն պահին տարբեր ձևերով են աշխատում: Մի քանի հոգի ինչ որ հարց են քննարկում,մեկն ինքնուրույն ինչ-որ թեմա է ուսումնասիրում, մի աշակերտ իր դասընկերոջը նոր թեմա է բացատրում, մի խումբ երեխաներ ուսուցչի հետ ինչ-որ հարց են ուսումնասիրում:
Վերջին խոսքը ՀՀ ԲՈՀ-ինն է: Ինչպես կգնահատի նա այս մտաղացումը:
Մանկավարժագիտության դոկտոր Սերգեյ Մանուկյան