Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժը զգացվել է նաեւ Կապանում

Հունվար 26,2013 20:25

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Սյունիքի մարզում

Այսօր ժամը 19:10-ի սահմաններում Կապանում երկրաշարժի հետցնցում գրացնվեց, որը համեմատաբար ուժեղ էր եւ  երկար տեւեց: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի պետ Սյտոպա Բաղդասարյանը` Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը  Ահար քաղաքում էր եւ երկրաշարժի  ուժգնությունն այնտեղ  կազմել է  6-7 բալ (4.7 մագնիտուդ):

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաեւ Սյունիքի մարզի ողջ տարածքում:  «Երկրաշարժի հետցնցման ուժգնությունը Կապանում կազմել է 3-4 բալ: Նույնքան բալ է կազմել նաեւ Ագարակում, Մեղրիում եւ Քաջարանում, Գորիսում այն մի փոքր թույլ էր` 3 բալ»,- տեղեկացրեց պարոն Բաղդասարյանը: Ինչպես պարզեցինք` երկրաշարժի հետցնցում զգացել են նաեւ սիսիանցիները, սակայն այնտեղ  մարզի մյուս տարածաշրջանների համեմատ` համեմատաբար թույլ է եղել:

Կապանում, ի տարբերություն նախորդ երկրաշարժերի հետցնցումների, այս անգամ բնակիչները համեմատաբար հարմարվել էին, խուճապի չեն մատնվել եւ հետցնցումից հետո անմիջապես շենքերի բակեր չեն իջել: Շատ քիչ թվով մարդիկ են միայն բնակարանները լքել: Ոմանք էլ նույնիսկ տեղյակ չեն եղել երկրաշարժից ու ոչինչ չեն զգացել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031