Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը ատամնաբույժերի դժգոհությունները տեղին չի համարում

Հունվար 26,2013 19:29

«Ստոմատոլոգի համար առավելագույն հարկը 80 000 դրամն է մեկ բազկաթոռի համար, իրենք աշխատում են ամսական 24 օր, յուրաքանչյուր բազկաթոռ երկու հերթափոխով է սպասարկվում ու 48 աշխատանքային հերթափոխ, եթե  80.000 բաժանում ենք 48-ի, ստացվում է 1700 դրամ մեկ հերթափոխում»,- այսօր «Փաստարկ» ակումբում ատամնաբույժերի աշխատանքային իր հաշվարկը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը ու վստահեցրեց, որ նրանց դժգոհությունները  «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ տեղին չէ:

Միաժամանակ, պատգամավորն ասաց, որ օրենքում  շտկման անհրաժեշտություն կա. «Մենք հարցրել ենք՝ ընդունո՞ւմ են, որ արտոնագրային վճարով իրականացվող հարկումն ավելի նպատակահարմար է իրենց համար, քան շահութահարկովը,  իրենք ընդունեցին՝  այո: Շտկումներ կլինեն,  եւ դա աշխատանքն է, որի արդյունքը մոտ ապագայում ակնհայտ կդառնա»:

Նշենք, որ օրենսդրական վերջին փոփոխությունների համաձայն,  ատամնաբուժարանում տեղադրված ամեն ատամնաբուժական բազկաթոռի համար սահմանված է Երեւանում  80 հազար, մարզերում՝ 57 հազար դրամ, բայց լրացուցիչ ծառայությունների դիմաց  եւս գանձվում են արտոնագրային վճարներ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031