Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայում «Տաշիր» ընկերության կառուցած շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է 10 մարդ

Հունվար 26,2013 19:08

Այսօր ցերեկը Մոսկվայում, Խերսոնի փողոց 43 հասցեում բռնկված ուժեղ հրդեհի արդյունքում զոհերի թիվն արդեն իսկ հասել է 10-ի: Եվս յոթը հիվանդանոցում են՝ ծանր այրվածքներով: Ինչպես «Ինտերֆաքսին» հաղորդել է «Տաշիր» ընկերությունների խմբի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Մարինա Գազեն, հրդեհին զոհ դարձածները անօրինական կերպով էին հայտնվել «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Տաշիր քոնսթրաքշըն»  ընկերության կողմից կառուցված գրասենյակային շինության երկրորդ մասնաշենքում:

Մարինա Գազեի խոսքերով՝ այժմ «Տաշիր քոնսթաքշընի» աշխատակիցները փորձում են պարզել, թե ինչպես են զոհվածները հայտնվել այդ շինությունում: «Այդ օբյեկտում շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել էին: Ոչ մի շինարար այլեւս չէր աշխատում այնտեղ»,-հայտարարել է «Տաշիրի» հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավարը: Նա նաեւ «Ինտերֆաքսին» հաղորդել է, որ ներկայումս «Տաշիրի» աշխատակիցները Արտակարգ իրավիճակների նախարարության (МЧС ) աշխատակիցների հետ միասին փորձում են ճշտել պատահարի պատճառները:
Ինչպես հաղորդվում էր հրդեհի մասին տեղեկատվությունը ստանալուն պես՝ հրդեհի զոհերը բանվորներ էին, որոնք փակվել էին կառուցվող շենքի տեխնիկական հարկում: Ասվում էր նաեւ, որ այդ բանվորները ոչ միայն աշխատում էին այդ շենքում, այլեւ՝ բնակվում: Հրդեհն այնքան ուժեղ էր, որ այն հանգցնելու համար հարկավոր է եղել 44 միավոր տեխնիկայի եւ 132 մարդու աշխատանք: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել էր Խերսոնի 43 հասցում գտնվող, անցյակ ամռանը շահագործման հանձնված գրասենյակային եւ բնակելի տարածքներ ունեցող շինության տակ գտնվող ավտոկայանատեղիում: Հրդեհը տարածվել էր 500քմ մակերեսով, այրվում էր հիմնականում շինարարական աղբը: Կարծիք կա, որ հրդեհի պատճառը եղել է չհանգցված սիգարետը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031