«Թող ոչ ոք չփորձի սեւացնել ընտրությունը, դա նրանց չի հաջողվի»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ եւ նախագահի թեկնածու ՀՀԿ-ական Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Երեկ նախագահի երկու թեկնածու` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արման Մելիքյանը հայտարարել են ընտրակեղծիքների մասին` մասնավորաբար, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի անձնագրային տվյալներն է հավաքում եւ քաղաքապետարանում տեղի են ունենում կրթական եւ մշակութային կոլեկտիվների ինչ-որ հավաքներ:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իրենք շատ խիստ են` հանձնարարված է բոլոր շտաբներին եւ ենթաշտաբներին՝ ոչ ոք չի կարողանալու կեղծել ընտրական օրենսգիրքը: «Այն մարդիկ, ովքեր ի սկզբանե փորձում են ցեխ շպրտել ընտրությունների վրա, պետք է հասկանան, որ դա միայն իշխանության պատասխանատվությունը չէ, դա նաեւ ընդդիմության պատասխանատվությունն է, միայն ՀՀԿ պատասխանատվությունն է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ընդհանուր առմամբ, բանախոսը դրական է գնահատում ՀՀԿ քարոզարշավի առաջին շաբաթը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այն մարդիկ, ովքեր ի սկզբանե փորձում են ցեխ շպրտել ընտրությունների վրա, պետք է հասկանան, որ դա միայն իշխանության պատասխանատվությունը չէ, դա նաեւ ընդդիմության պատասխանատվությունն է, միայն ՀՀԿ պատասխանատվությունն է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: — գոնե ինքը հասկացել ա, թե ինչ ա ուզեցել ասի?
ոչ ոք չի կարողանալու կեղծել ընտրական օրենսգիրքը – մինչև հիմա էդ էլ չի հասկացել, որ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ չեն կեղծում, այլ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ: ՈՒ էս մարդն էլ դրսում Հայաստան ա ներկայացնում……..