Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր զույգին անհրաժեշտ է որոշակի դադար».

Հունվար 26,2013 18:29

Ընդմիջումներով սեր

Մարինեն սիրահարվել էր իր ուսուցչին, ում հետ պարապում էր մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները ընդունելության քննությունների համար: Ուսուցիչը գրավիչ էր, երիտասարդ ՝ իրենից ընդամենը 2 տարով մեծ: Որպեսզի չխճճվեք այս պատմության մեջ, մի քիչ մանրամասնենք. աղջկան պարապելու համար քիչ ժամանակ էր մնացել, ձմեռ էր, դասախոսներն ու ուսուցիչները հրաժարվում էին նրան ընդունելուց՝ մտավախություն ունենալով, որ ընդամենը մի քանի ամսում Մարինեն չի հասցնի յուրացնել ամբողջ ծրագիրը. ցածր միավոր կստանար, հետևաբար իրենց հեղինակությանը վնաս կհասցվի:

«Ինձ համար շատ ծանր շրջան էր, մայրիկս գիտեր իմ ապրումների մասին: Հենց այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ… աշխատանքի վայրում մի անգամ խոսել էր իմ մասին, և նրա գործընկերուհին ասել էր, որ նույնը կատարվել էր իր որդու հետ, երբ նրանք Վրաստանից եկել էին այստեղ,-պատմում է 20-ամյա Մարինեն և հավելում,-մի քանի օր հետո նա մամայիս հավաստիացրել էր, որ որդին՝ Սուրենը, պատրաստ է ինձ հետ պարապելու»:
Պարապունքները տևում են մի քանի ամիս: Այդ ընթացքում, ինչպես պնդում է աղջիկը, ոչ մի զգացմունք չի տածում իր «բարերարի» նկատմամբ: Դասընթացները բարեհաջող արդյունք են ունենում: Աղջիկը ընդունվում է համալսարան: Այս ժամանակահատվածում մեր հերոսները երբեմն-երբեմն զրուցում են հեռախոսով: Սակայն պատահում է, որ ծնողները իրենց կոլեկտիվով գնում են քաղաքից դուրս, ապագա զույգերը` նրանց հետ: Հենց այդտեղ՝բնության գրկում,տղան խոստովաում է իր զգացմունքները, աղջիկը, ով ևս որոշ փոփոխություն էր նկատել իր զգացմունքների մեջ, ժամանակ է պահանջում: Պատասխանը չի ուշանում. դրական էր: Այս պատմության մեջ նրանց մայրերի կոլեգաները ևս շահագրգռված էին, անհամբեր սպասում էին նրանց ամուսնությանը:

Ոգևորությունը, սակայն կարճ է տևում: Զույգը սկսում է հաճախակի վիճել, չհասկանալ իրար, մի օր էլ տղան ասում է. «Կյանքս, ես սիրում եմ քեզ, բայց հասկանում եմ, որ դու չես կարող ինձ հետ ապրել Վրաստանի մեր գյուղում: Դու չես հարմարվի: Ավելի լավ է մենք ընկերություն չանենք»: Այս խոսքերը շանթահարում են աղջկան: Տղայի առաջարկին՝ մնալ ընկերներ, մերժումով է պատասխանում: «Զույգերը չեն կարող ընկերներ լինել, քանի որ իրար հետ շփվելով` չեն կարող սպանել զգացմունքները»,-ասում է Մարինեն :

Մոտ կես տարի նրանք գրեթե չեն շփվում իրար հետ: Որոշ ժամանակ հետո Սուրենը ակնարկում է հաշտվելու մասին, սակայն վիրավորված աղջիկը լռում է: Երկարատև դադարից հետո նրանք հանդիպում են՝ կրկին իրենց ծնողների` բնության գրկում կազակերպած փոքրիկ հավաքույթի ժամանակ: Զգացմունքները կենդանանում են: Լռությանը տեղի է տալիս սերը՝ այս անգամ արդեն վճռական: «Յուրաքանչյուր զույգին անհրաժեշտ է որոշակի դադար, դա օգնում է ավելի կարևորել սերը և վերջ տալ հիմարություններին»,-ասում է Մարինեն : Հաղթահարվում են նաև փոքրիկ խոչընդոտները՝ կապված աղջկա նոր երկրպագուների հետ: Զույգը նշանադրվում է՝ ընտրելով դարի ամենահիշվող օրերից մեկը՝ 12/ 12/12: Իմիջիայլոց, զուգը Ամանորը դիմավորում է միասին՝ Վրաստանում տղայի հարազատների անմիջական ներկայությամբ, իհարկե, նախօրոք ստանալով աղջկա ծնողների կողմից համաձայնություն: Ինչպես հավաստիացնում է Սուրենը. «Նշանադրությունը շուտ արեցինք, որ կարողանանք միասին նշել մեր առաջին Նոր տարին»,-ասում է նա:
Նրանք չեն հոգնում միմյանց սեր խոստովանելուց: Սիրահարների ամուսնությունը կկայանա ամռանը:
«Առավոտ երիտասարդականը» շնորհավորում է նրանց, նաև բոլոր սիրահարներին՝ մաղթելով պինդ երջանկություն և հավերժական սեր:

Նազենի Բաղդասարյան

Հ. Գ. Մեր հերոսների խնդրանքով զույգի անունը փոփոխված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031