Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տոնը միայն համերգի մեջ չէ». Երիտասարդը՝ Սրբ. Սարգիս տոնի մասին

Հունվար 26,2013 17:50

Այսօր երիտասարդների սիրո բարեխոսի՝ Սրբ. Սարգիսի տոնն է: Սա այն օրերից է, երբ սիրահար զույգերի սովորական առօրյան պետք է փոքր ինչ գոնե տարբերվեր մնացածից: Սակայն Առավոտ երիտասարդականը առավոտից  շրջում էր երեւանյան փողոցներում եւ նկատեց, որ տրամադրությունը այդքան էլ տոնական չէ: Երիտասարդներից մեկը մեզ հետ զրույցում դժգոհեց քաղաքում կազմակերպված միջոցառումներից, ասելով, որ տոնը միայն համերգի մեջ չէ. «Կցանկանայի, որպեսզի կազմակերպվող միջոցառումները ավելի բովանդակալից լինեին»:

Իսկ Սիրահարների այգում, որտեղ, որպես կանոն, ամեն տարի կազմակերպվում է տոնական համերգ, այս անգամ եւս երգն ու երաժշտությունը անպակաս էր: 20-ամյա Հրաչը, նկատել էր, որ այսօրվա միջոցառումը ոչնչով չէր տարբերվում նախորդներից. «Նույն երգիչներն են, նույն երգը, նույնիսկ Սրբ. Սարգսի ձիավորն էր` նույն տղան»:
Նա նաեւ ասաց, որ այս տարի երիտասարդներն ու սիրահար զույգերը իրենց տեղը զիջել էին երեխաներին եւ նրանց ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում գոնե մեկ հատ ավել փուչիկ ունենալու համար. «Ամեն քայլափոխի նույն հարցն է՝ մեկ հատ փուչիկ կտա՞ք, բայց այ մարդ մեզ էլ են բաժանել, մե՞նք որտեղից տանք»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031