Շնորհավորելով բոլոր սիրահարների տոնը` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ու հետաքրքիր ամուսնության առաջարկությունները աշխարհի տարբեր ազգերի կողմից: Այս հոլովակում տղան ֆլեշմոբի օգնությամբ հայտնում է իր առաջարկի մասին: Զբոսայգիներից մեկում զբոսնող մի քանի երիտասարդներ հանկարծ սկսում են պարել Բրունո Մարսի “Marry You” երգի հնչյունների ներքո: Մի քանի րոպե անց տղան անսպասելիորեն միանում է պարողներին և երգի ավարտի ժամանակ խնդրում իր սիրելիի ձեռքը:
Այստեղ թեև ոչ ոք չի պարում, սակայն իր յուրօրինակությամբ ու հետաքրքրությամբ այն ոչնչով չի զիջում: Պարզ ու գեղեցիկ ամուսնության առաջարկ կոմիքսների միջոցով:
Հրաշալի ներկայացում, հուզմունքներով լի րոպեներ ու անակնկալների շքերթ: Այս ձևակերպուրմները գուցեև աղքատիկ հնչեն ստորև նշված ամուսնության առաջարկության համար: Հյուրանոցային համարում զույգը վիճում է և վայրկյաներ հետո պարային գեղեցիկ համարով սկսվում է իսկական ներկայացումը: Հարյուրավոր մարդկանց մոտ համարձակ երիտասարդը իր զգացմունքների մասին խոստովանելով` խնդրում է սիրելիի ձեռքը: Հրավիրված են լինում նաև աղջկա բարեկամները և տեղում` ամուսնության առաջարկից ընդամենը րոպեներ անց, նրանք պսակադրվում են:
Չնայած անձրևի հետևանքով առաջացած անհարմարություններին, ընկերուհու ձեռքը խնդրող ռուս երիտասարդը իր ընկերների օգնությամբ իրականացնում է նախապես պլանավորածն ու անակնկալի բերում իր ապագա կնոջը. փուչիկներ, ծաղիկներ, հրավառություն, անմոռանալի, գեղեցիկ օր նրանց կյանքում:
Եվ վերջում ներկայացնում ենք մեր հայրենակից Դավիթի ոչ պակաս հետաքրքիր ու ռոմանտիկ ամուսնության առաջարկությունը:
Անդրանիկ Ջալալյան