Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Գյումրու վագոն-տնակներում բնակվող ընտանիքներն օգնության կարիք ունեն հատկապես ձմռան ամիսներին

Հունվար 26,2013 14:09

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, որտեղ ձմռանը բավական ցուրտ է և ջերմաստիճանը պարբերաբար տատանվում է մինուս 15-28 աստիճանի սահմաններում, կյանքն առավել անտանելի է դառնում վաղուց քայքայված վագոն-տնակներում: Իսկ այդ ժամանակավոր կոչվող կացարաններում արդեն 25 տարի է ապրում, կամ որ առավել տեղին է այս պարագայում ասել` գոյատևում են հազարավոր ընտանիքներ: Միայն Գյումրիում դեռևս շուրջ 4000 ընտանիք կամ մոտ 12000 մարդ բնակվում է վագոն-տնակներում և կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ շինություններում ու շենքերում: Եվ որ ամենացավալին է` նրանք պետության կողմից որևէ սոցիալական արտոնություն չունեն:

Այդ իսկ պատճառով հատկապես ձմռան ամիսներին մեր կազմակերպության հիմնական առաքելությունը համարում ենք Գյումրու ժամանակավոր կացարաններում և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին ու հատկապես երեխաներին վառելափայտով, հագուստով ու սննդով օգնության տրամադրումը: Ինչը մենք անում ենք ոչ թե պետության, այլ աշխարհի տարբեր մայրցամաքներից օգնության ձեռք մեկնած մեր հայրենակիցների տրամադրած նյութական ու ֆինանսական օժանդակության շնորհիվ: Այս օրերին «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, կրկին` ավստրալահայ մեր հայրենակից Արամ Միքայելյանի աջակցությամբ, շարունակում են տնակներում բնակվող ընտանիքներին բաժանել ձմռան վառելիք, մուծել ջեռուցման վարձավճարներ և տրամադրել նյութական այլ անհրաժեշտ օգնություն:

Այդ մասին պատմող տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031