Լրահոս
Օրվա լրահոսը

«Շինծու տոներից հեռու պետք է մնանք». Քահանա

Հունվար 26,2013 13:42

«Ազգային տոները արմատավորում են մեր դիմագիծը`այն ազգը ով չունի ավանդույթ կործանվում եւ ոչնչանում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգային տոների կարեւորության մասին նշեց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Նրա պնդմամբ, հետամուտ լինելով մենք ապահովում ենք վաղվա կացությունը: Հոգեւորը, ազգայինը հային հայ են պահում.

«Այսօր Սուրբ Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ եւ երիտասարդների օրհնություն: Օրվա խորհուրդը սերն է, մենք 365 օր պարտավոր ենք սիրել իրար: Սուրբ Սարգիսը մեր հոգին պետք է լցնի սիրով : Ազգային տոնը ոգեւորությամբ ու միջոցառումներով լեցուն է լինելու»:

Քահանայի խոսքով այսօր սիրո պակաս կա, դրա դրսեւորումը նվազել է: Ավանդույթները մեր մեջ անհրաժեշտ է պահպանել, իսկ օտարամոլությունը պետք է վանվի.

«Վալենտինը չի կարող լինել մերը`դա սխալ է: Ես դա տոն չեմ համարում, այն կոմերցիոն նպատակով է ներմուծված: Շինծու տոներից հեռու պետք է մնանք»:

Բանախոսի համոզմամբ, ամեն օրը կարելի է սիրո տոն դարձնել`ժպտալով, բարեւելով: Դրանով եկեղեցին էլ է երիտասարդանում: Մենք ազգային դիմագիծը պահպանելու համար պետք է քարոզենք ավանդույթը, այն ներմուծենք երիտասարդի սրտում, որ վաղվա օրը հիմնված լինի ազգայինի վրա:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031