Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետության գերագույն ուղղություններից է»

Հունվար 26,2013 13:30

EPH_11Այս պահին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ընթանում է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2012թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփիչ խորհրդակցությունը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ վերջին տարիներին վերոհիշյալ 5 նախարարության միջեւ հաստատվել է համագործակցություն` համակարգելու համար ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքները եւ միջոցառումները. «Վերջին տարիներին հատկապես բարձրացել է համագործակցությունը 5 նախարարության մեջեւ, որոնց համատեղ ջանքերով լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել, ինչպես նաեւ` կազմվել են համատեղ հրամաններ` խնդիրն ավելի բարձր հիմքերի վրա դնելու համար:  Մասնավորապես, զինված ուժերի ղեկավար կազմը կցված է բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին, իսկ դպրոցներն ու զորամասերը`  զինվորական բնույթի մի շարք պատմամշակութային հուշարձաններին, որոնց բարեկարգմամբ զբաղվում են հենց դպրոցականներն ու զինվորականները, ինչպես նաեւ` դրանց շուրջ մի շարք միջոցառումներ իրականացնում»:  Պաշտպանության նախարարը նաեւ ասաց, որ աշխատանքներ են տարվում նախնական զինվորական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով. «Մշակույթի դերը կարեւորելն անհրաժեշտ է ոչ միայն մեր բանակին, այլեւ հենց մշակույթին, քանի որ ամրապնդվում եւ վստահելի է դառնում վերջինիս ճակատագիրը: Մենք պատրաստակամություն ենք հատնում օժանդակել ՊՆ-ին` կազմակերպվելիք համապատասխան ծրագրերում»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փաստեց, որ հանդիպումը հնարավորություն է տալիս ազատ եւ բաց քննարկման միջոցով ուրվագծել ընթացիկ տարվա անելիքները` ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: «Ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրն առավել արդի է դառնում` ելնելով նոր ժամանակների առաջադրած հանգամանքներից: Շատ կարեւոր է, որ ՀՀ քաղաքացին կրի այն արժեքները, որոնց միջոցով կարելի է համախմբվել պետության ազգային շահերի շուրջը: Մեր սերնդի համար նման աշխարհայացքի ձեւավորումը դառնում է պետության գերագույն ռազմավարական ուղղություններից մեկը: Պատահական չէ, որ այդքան թվով նախարարություններ լծվել են այդ աշխատանքին` հաշվի առնելով նոր շրջանի մարտահրավերները»,-ասաց Աշոտյանը: Նրա համոզմամբ. «Կրթությունն այն օղակն է, որով կարելի է եւ պետք է մատաղ սերնդին տալ համապատասխան ռազմահայրենասիրական դաստիարակություն»:

Խորհրդակցության ընթացքում առաջարկներով եւ զեկուցումներով հանդես են գալիս ՊՆ եւ ԿԳՆ աշխատակազմի ներկայացուցիչները:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031