Լրահոս
Օրվա լրահոսը

8 մլն դրամը նախագահի թեկնածուի երբեմնի ծախսած նպատակային գումարն է

Հունվար 26,2013 12:46

Այսօր  «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը խոսելով իր քայլերի մասին՝ ասաց.

«Իշխանությունները չափն անցել են, եւ արդեն վեց հոգու ձեռքում է մնացել պայքարը, քանի որ ես հանում եմ իմ թեկնածությունը: Այսօր այս պահին վեց մարդուց է կախված, թե ընդդիմադիր ուժերն ինչ պետք է անեն: Ակնհայտ է, որ այն թեկնածուները որոնք մնացին, իշխանությունները չեն կարող այնպես նկարել, որ նրանք իրենց հինգ տոկոսը հավաքեն, որ հետո էլ ութ մլն դրամը հետ վերցնեն, այս թեկնածուները երեւի այսպես են մտածում…»:

Հարությունյանը կոչ արեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ըստ նրա, այդպես շատ հարցեր կստանան իրենց լուծումները: Նա նաեւ համոզված է, որ եթե ՀՀԿ-ն վայր դնի իր մանդատները, իսկ դա կլինի միայն այն դեպքում, երբ հենց Սերժ Սարգսյանը վայր դնի իր մանդատը՝ ՀՀԿ-ն իր համար կապահովի ապահով ծերություն:

Հարությունյանը հավելեց, որ իր մինիմում եւ մաքսիմում ծրագրերի չիրականանալու դեպքում էլ ինքն ակտիվ է լինելու, չի նահանջելու. «Լինելու եմ ժողովրդի հետ, իսկ եթե իմ պահանջը ստացվի ու Սերժ Սարգսյանը մնա ցուցակում միայնակ, հնարավոր կլինի ստիպել իշխանություններին ցրել պառլամենտը»:

Անդրադառնալով իր ընտրագրավին թեկնածուն նշեց, որ դրա համար չի ափսոսում, եւ այդ ութ մլն դրամը իր երբեմնի ծախսած նպատակային գումարն է:

 Եվա ՀԱԿՈԲՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031