Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մեր զինվորները անձնուրաց կռվեցին եւ չթողեցին մարտական դիրքը»

Հունվար 26,2013 12:16

Նախարարի խոսքով` մեր զինվորները ստացել են համապատասխան ռազմահայրենասիրական դաստիարակություն

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց ԵՊՀ եւ հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ:

Կարեւորելով հանդիպումը` նախարարը փաստեց, որ նման այցեր տեղի են ունենում բոլոր բուհերում եւ դպրոցներում` ՊՆ-ի եւ ԿԳՆ-ի փոխադարձ նախաձեռնությամբ:

Խոսելով 2012թ-ի ձեռքբերումներից` պարոն Օհանյանն ասաց, որ տարին առանձնահատուկ էր` ռազմավարական մակարդակի, համապատասխան միջոցառումների շարունակականության, առաջընթացի եւ կարգապահության առումով. «Ինչպես  հայտնի է, 2011թ-ը եղել է լավագույն տարին, որովհետեւ գրանցել ենք ամուր կարգապահություն, քիչ կորուստներ, իսկ նախորդ տարի պահպանել ենք այդ արդյունքերը: Ավելին` գրանցել ենք առաջընթաց` հիմք ստեղծելով, որպեսզի 2013թ-ին առավել լիարժեք աշխատանք կատարենք հատկապես արատավոր երեւույթների դեմ պայքարում»

Նախարարն ասաց, որ ԼՂՀ հակամարտության պայմաններում կարեւոր են այնպիսի աշխատանքների եւ միջոցառումների իրականացումը, ինչպիսիք են մարտական հերթապահության եւ ինժեներական կառույցների շարունակական կատարելագործումը, անձնակազմի ունակությունների եւ հմտությունների մակարդակի բարձրացումը. «Հակառակորդը պետք է զերծ մնա Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու նկրտումներից: Դասական պատերազմների ոճում հակառակորդը դժվար թե կարողանա ինչ որ խնդիր իրականացնել»:

Սեյրան Օհանյանը նաեւ ասաց., որ նախորդ տարին առանձնացավ հակառակորդի կողմից լարվածության որոշակի աճով, որն արտահայտվեց դիպուկահարների կրակոցներով եւ դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողություններով. «Մենք արժանի պատասխան տվեցինք: Ցավոք, առաջին գծում կորուստներ ունեցանք: Մեր զինծառայողները հերոսաբար իրականացրեցին իրենց առջեւ դրված խնդիրները, հերոսաբար կռվեցին եւ զոհվեցին: Մենք պետք է հպարտանանք, որ ունենք այնպիսի զինվորներ, ովքեր անձնուրացաբար կարող են կռվել եւ չթողնել մարտական դիրքը: Դա նշանակում է, որ իրենք ստացել են համապատասխան ռազմահայրենասիրական դաստիարականություն»:

Նախարարը փաստեց, որ ռազմավարական կարողությունները բարձրացել են սեփական ռազմական արդյունաբերության միջոցով. «Եթե ուզում ես ուժեղ լինել, խաղաղ պայմաններում պետք է պատրաստվես պատերազմի»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031