Հինգշաբթի օրը Նյուքասլի ոստիկանություն է զանգահարել մի կին եւ հայտարարել, որ իրեն բռնաբարել են:
Ոստիկանության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ հունվարի 23 լույս 24-ի գիշերը «Jesmond» հյուրանոցում այդ կնոջը բռնաբարելու մեջ կասկածանքով ձերբակալվել եւ հարցաքննվել է Forest Hall թաղամասի բնակիչ, «Նյուքասլ Յունայթեդի» ֆուտբոլիստ, 21-ամյա Ռեյնջերը: Ֆուտբոլիստը իր ոչ երկար կարիերայի ընթացքում առաջին անգամ չէ, որ ընկնում է այնպիսի պատմության մեջ, որն ավարտվում է ձերբակալությունով եւ դրան հետեւող տուգանքով: Անցած տարվա հոկտեմբերին նա դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ երկու ոստիկանի թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ