Այսօր՝ հունվարի 26–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, բախվել են «Գազ 32213» մակնիշի 1327 Տ համարանիշի և «Օպել Աստռա» մակնիշի 33 ՍՏ 394 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես shamshyan.com-ում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում Գազելը, որը սպասարկում է թիվ 18 համարի երթուղին, կողաշրջվել է: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 4-րդ հերթապահ խումբը և Կենտրոն վարչական շրջանի թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մեկ մարտական հաշվարկով:
Կարդացեք նաև
Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Արդեն, Երևանի ՃՈ պետի հանձնարարականով, դեպքի վայր են ժամանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային բաժնի քննիչները:
Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: