Հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Աշոտ Հարությունյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 25 ԼՍ 356 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ըստ shamshyan.com-ի, վրաերթի ենթարկվածները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ամուսիններ են, ովքեր փողոցը անցնելիս են եղել չթույլատրված հատվածով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օգնություն է ցուցաբերել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի: