ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կոչ արեց դիտորդներին, միջազգային կազմակերպություներին հետևել, թե ինչպիսի նախագահական ընտրություններ է կազմակերպում Սերժ Սարգսյանը:
«Ծաղրուծանակ: Այսօր արդեն տարբեր շրջաններից մարդկանց անձնագրերը հավաքում են, փող էլ են բաժանելու: Սերժ Սարգսյանի արյունը կեղտոտ է, ինքը մաքուր, եթե անգամ մրցակից չկա, չի ընտրվելու: Ինքը պետք է մարդ ձերբակալի, պետք է փող բաժանի, պետք է իր ստորադասներին նվաստացնի, ստորացնի ստրուկի նման և ընտրվի, իր ձայները հավաքի: Էս մարդկանց համար մաքրություն, ազատություն, ընտրություն գոյություն չունի»,-ընդգծեց ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ