Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը «Արքայի Գավաթի» խաղարկության քառորդ եզրափակչում «Վալենսիայի» հետ հանդիպման ժամանակ կոտրել է ձախ ձեռքը: Դա տեղի է ունեցել խաղային դրվագներից մեկում, երբ հանդիպման 18-րդ րոպեին նրա թիմակից Ալվարո Արբելոան պատահաբար հարվածել է նրան: Թե որքա՞ն ժամանակ Կասիլիասը չի կարողանա խաղալ, պարզ չէ: Սովորաբար, այդպիսի վնասվածքները բուժվում են ոչ պակաս, քան երեք ամսում:
Ենթադրվում է, որ Կասիլիասի բացակայության ժամանակ «Ռեալի» հիմնական դարպասապահի պարտականությունները կկատարի Ադան Գարրիդոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ