Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Պաշտոնի մասին խոսակցություն չի եղել»

Հունվար 25,2013 22:35

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին Աչաջուր գյուղում հարցրինք, թե Սերժ Սարգսյանն ունի՞ վարչական, ֆինանսական,տեղեկատվական եւ այլ ռեսուրսներ, ինքը կարողանալո՞ւ է նախագահական ընտրություններում հաղթել:

– Ես կարծում եմ, որ ես կհաղթեմ: Շատ պարզ պատճառով: Գիտեք ինչ կա, ուրիշ ի՞նչ եք անելու, ուրիշ ի՞նչ ճար կա: Չգիտեմ, օրինակ այս գյուղում ես տպավորություն ունեի, որ հիմնական մասը, տեսնում եք՝ սկզբից ինչքան դանդաղ, հետո ժողովուրդը հավաքվեց՝ 70, 80, մի 100 հոգի: Հետո տեսնում եմ հետաքրքրությունը հեռվում, մի քանի շարքով են, չէ՞, շարքերով հեռվում կանգնում են: Ես տեսնում եմ, որ այս մարդիկ հասկանում են, ընկալում են, որ ճիշտ բաներ եմ ասում: Հիմա իմ խնդիրն է սա, հանդես գալ,այս ձայները բերել-հավաքել: Ես հավատում եմ, որ այս ձայները կհերիքեն հաղթանակի համար:

-Իսկ եթե չընտրվեք, հնարավո՞ր է, որ իշխանությունների առաջարկեն ձեզ մի պաշտոն եւ ձեր գիտելիքները, ձեր փորձը օգտագործեք:

– Որեւէ խոսակցություն պաշտոնի մասին չի եղել,ես պաշտոն չեմ ուզում: Ի վերջո ես պատգամավոր եմ: Այն, որ այստեղ եմ ասում, այնտեղ էլ եմ կռիվ տալիս, այնպես չէ, որ ես թաքցնում եմ: Ես այն գործիչը չեմ, որ թույն է թափում եւ ասում է չարացած, վատ բան, այ ես ավելի լավ բան գիտեմ՝ չեմ ասի: Ես ասում եմ՝ կարող են, թող անեն: Պաշտոնի մասին խոսակցություն չի եղել: Ես կարծում եմ՝ եթե անող լինեն, առանց ինձ պաշտոն տալու էլ էս բոլորը կարող են անել:

-Իսկ եթե ձեզ վարչապետի պաշտոն առաջարկե՞ն:

– Մենք այդպիսի խոսակցություն չենք…Եթեներով մենք չենք խոսում: Մենք հիմա գնում ենք նախագահական ընտրությունների: Դա շտաբի կողմից պարզապես սխալ ուղերձ կլիներ հասարակությանը:

-Ձեր եւ Լեւոն Տեր Պետրոսյանի հարաբերությունները ինչպե՞ս են, վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել:

-Շատ լավ, շատ նորմալ: Վերջին անգամ հանդիպել ենք նոր տարուց մի քիչ առաջ, էլի կհանդիպենք:

-ՀԱԿ-ի անդամներն այստեղ՝ Իջեւանում ձեզ սատարում են, իսկ ընդհանրապես սատարո՞ւմ են:

-Ընդհանուր առմամբ, ես չգիտեմ, թե քանի տոկոսը, ինձ թվում է, թե մեծ մասն է սատարում: Բայց կան մարդիկ, որոնք ասում են՝ եղբայր, մենք աշխատել ենք Տեր-Պետրոսյանի հետ, պարտավորված ենք զգում, քո նկատմամբ կամ պարտավորված չենք զգում կամ էլ դեռ համոզված չենք քո ճշմարտության մեջ: Շատ նորմալ եմ համարում: Նրանք պարտավոր չէին բոլորը մեկ մարդու նման ինձ աջակցել:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031