Դավիթաշեն վարչական համայնքում, երբ արդեն ավարտվում էր ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հանդիպումն ընտրողների հետ, նախկին բուժաշխատող Սիրանույշ Մկրտչյանը որոշեց իր սրտի խոսքն ասել: Մինչ բուն ասելիքին հասնելը՝ կինը հիշեց իր մանկության մուլտֆիլմերից «Կոկորդիլոս Գենան», երբ դդախտիկը (չեբուրաշկան) մանուկների համար խաղահրապարակի շինարարության ավարտի առիթով որոշում է խոսք ասել ու ոգեւորված արտաբերում է. «Ստրոիլի, ստրոիլի ի նակոնեց պաստրոիլի»: Իր զուգահեռներում տիկինն ուզում էր գովեստի խոսքեր հնչեցնել Դավիթաշենի նախկին եւ ներկա ղեկավարների, քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նախկին բուժաշխատողի երեւակայության եւ հայոց լեզվի իմացության ցուցադրումները տեսանյութում