Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը օրերս հրավիրած ասուլիսում անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Էրեբունիում անցկացրած քարոզարշավին, պատահական վարսավիրանոց մտնելուն եւ մազերը կտրելուն, առաջարկել ու հրավիրել էր պարոն Հովհաննիսյանին, որ իր վարսավիրի մոտ գնա: Նա խոստացել էր լավ սանրվածք՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար՝ ասելով. «Շատ լավ վարսավիր ունեմ՝ Վարդգես անունով, շատ լավ սանրվածք կառաջարկի»:
Այսօր Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է օգտվեք Արամ Հարությունյանի վարսավիրի ծառայությունից եւ մյուս անգամ էլ նրա մոտ Ձեր մազերը կտրեք: Նա պատասխանեց կարճ՝ «Ամեն ինչ հնարավոր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ