Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուի պատասխանները

Հունվար 25,2013 22:14

Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իր ծրագրային դրույթների ներկայացումից հետո պատասխանեց ներկաների հարցերին: Ներկաներից մեկին հետաքրքրում էր, թե ի՞ նչ քայլեր են ձեռնարկվում պետական համակարգում` մեր հարեւանների տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության համար: Այդ առիթով պետական ծրագրերի ներկայացումից զատ՝ նախագահի թեկնածուն նաեւ ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, թե Հայաստանում մենք ինքներս ինչպե՞ ս ենք վերաբերվում մեր հուշարձաններին: «Նույնիսկ խոսքը ֆիզիկական գոյության մասին չէ: Խոսքը վերանորոգելու մասին չէ: Խոսքն առաջին հերթին այն չվնասելու մասին է»,- ասաց նախագահը` հարց հնչեցնողին առաջարկելով ակտիվ լինել եւ հասարակական կազմակերպությունների միջոցով փորձել հետաքրքրություն ստեղծել հարցի վերաբերյալ:

Ներկաներից մեկ ուրիշն էլ խնդրեց, որպեսզի նախագահ Սարգսյանը ներկայացնի զարգացած պետության իր մոդելը: Ի թիվս զարգացած պետության դասական սահմանումների՝ Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ զարգացած պետությունն այն պետությունն է, որտեղ մեկնում են բնակվելու մեր հայրենակիցներից ոմանք: Նկատեց, որ երբ այդ մարդիկ վերադառնան կրկին Հայաստանում բնակվելու` կնշանակի, որ մենք դրել ենք զարգացած պետության հիմքերը:

Պատասխանելով ԼՂՀ հարցի կարգավորմանը վերաբերվող հարցին էլ, ՀՀԿ-ի թեկնածուն ասաց, որ իր համար անընդունելի է մոտեցումը, որ Արցախի հարցի ճակատագիրը պետք է արցախցիները որոշեն: Նա նույնիսկ ծայրահեղական համեմատություն արեց. «Այնպես չէ, որ եթե Ղարաբաղը որոշի, որ մնում է Ադրբեջանի կազմում, մենք պետք է ձեռքներս ետ քաշենք»: Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Արցախի հարցը համայն հայության որոշելիք հարց է, քանի որ այդ հողի պաշտպանության եւ ազատագրման համար պայքարել են համայն աշխարհի հայեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031