Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Հացադուլ կսկսեն Անդրիաս Ղուկասյանի սանրվածքը փոխելու պահանջով»

Հունվար 25,2013 21:53

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հացադուլի դուրս եկած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին խորհուրդ է տալիս ներկայացնել իրատեսական ու հստակ ձեւակերպված պահանջներ:

«Հացադուլը որպես պայքարի միջոց՝ խոսքը հասանելի դարձնելու առումով, ընդունում եմ, բայց պետք է պահանջն ու խնդիրը ձեւակերպել հստակ, այլ ոչ թե սենսացիոն հայտարարության տակ այլ խնդիրներ առաջ քաշել՝  մինչեւ ՀՀԿ թեկնածուն չհանի թեկնածությունը, ես հացադուլի եմ: Կարող է նաեւ այլ անձինք հացադուլ անեն ու նշեն, որ Անդրիաս Ղուկասյանը պետք է սանրվածքը փոխի, այլապես իրենք հացադուլը չեն դադարեցնելու»,- Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը:

Ըստ նրա. « Մեր երկրում այսօր այնպիսի իրավիճակ է, որ քաղաքացիական հասարակություն կոչվածը, քաղաքական դեմքերը  կարող են ազատ խոսել ու իրենց ձայնը լսելի է առանց խտրականության: Մնացածը ճաշակի հարց է, մնում է հետեւել, թե էլ ինչ կարող է լինել»:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը եւ գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսին: Նա պահանջում է, որ ՀՀԿ թեկնածուն չմասնակցի ընտրություններին, ինչը միակ նախապայմանն է մրցակցային ընտրությունների:

Պարոն Սահակյանը, անդրադառնալով միջազգային դիտորդներից Ղուկասյանի պահանջին՝ լքել Հայաստանը, քանի որ նրանց մասնակցությունը ընտրություններին չի կարող կառուցողական բնույթ ունենալ, ասաց. « Խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ գնում ենք առավել թափանցիկ,  օրինակելի ընտրությունների, եւ հիմք չկա նման հայտարարություն անելու: Դա ընդամենը սեփական անձը  PR անելու լավագույն միջոցն է,  եւ կարծում եմ, ինչ-որ երկու օրվա ընթացքում բարձրանալ ու որոշել նախագահի թեկնածություն դնել, հետո հացադուլ անել, դրանով ոչ պայքարի ձեւն է փոխվում, ոչ էլ խոսքն է հասանելի դարձնում: Պետք է մի փոքր մեր գորոծողությունները գնահատենք,  նոր քայլեր անենք: Մենք բարեխիղճ ենք եղել մեր գործողությունների, քայլերի եւ ծրագրերը իրականացնելու մեջ եւ ունենք հեղինակություն, ժողովուրդը մեզ վստահում է եւ դա ոչ Անդրիաս Ղուկասյանը, ոչ էլ մյուսներն են մեզ նվեր  տվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031