Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն` օլիգարխների մասին

Հունվար 25,2013 21:42

«Չենք պատրաստվում որեւէ մեկին ճնշել, ունեզրկել եւ նրա ունեցվածքն ուրիշներին բաժանել»

Այսօր Երեւանի Դավիթաշեն համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց իր ծրագրի տնտեսական հատվածից: Նրա խոսքով՝ ենթադրյալ եւ տեսական արդարությունից մենք պետք է անցնենք իրական արդարութան, ինչի համար մեր հասարակության յուրաքանչյուր անդամ պարտավոր է ընտրություն կատարել եւ պատասխանատվություն կրել այդ ընտրության համար:

Թեկնածուի կարծիքով մենք պետք է հրաժարվենք համահավասարեցման սկզբունքից եւ նպատակային օժանդակենք նրանց, ովքեր զգում են դրա կարիքը: «Մենք պետք է ընտրություն կատարենք, օրինակ, իր օրվա հացի համար գիշեր-ցերեկ աշխատող մանր ու միջին ձեռնարկատերերի եւ մեծ առեւտրային  ծավալներ ունեցող գործարարների միջեւ: Չէ՞ որ, եթե առաջիններին չպաշտպանենք, ապա վերջինները նրանց կարող են պարզապես խժռել»,-ասաց նախագահը` վստահեցնելով որ բնավ էլ նկատի չունի կուլակաթափությունը:

Ասաց` չենք պատրաստվում որեւէ մեկին ճնշել, ունեզրկել եւ նրա ունեցվածքն ուրիշներին բաժանել. «Անցել են այն ժամանակները, երբ մի կով ունենալու համար մարդուն կարող էին Սիբիր աքսորել: Մենք պետք է հասկանաք, որ դրամն օրինական վարձատրություն է` կատարված աշխատանքի եւ ձեռնարկված ռիսկի համար: Պետք է հասկանանք, որ մեր երկրում եղած դրամով պետք է ստեղծվի ազգային կապիտալ: Որքան էլ մենք խեթ-խեթ նայենք խոշոր գործարարներին, մտածենք, որ նրանք մեզնից են գողացել ինչ որ ունեն, այնուհանդերձ, այդ խոշոր կապիտալով է նաեւ ձեւավորվում մեր ազգային կապիտալը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031