Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննեց հանձնաժողովի վերահսկիչ–վերստուգիչ ծառայության արձանագրած խախտումները՝ նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանի նախընտրական քարոզչության ընթացքում:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ անվճար հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում պարոն Սեդրակյանի կողմից փակցված պաստառների վրա չկային պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ տեղեկությունները: Պարոն Մուկուչյանի խոսքերով, ընտրական օրենսգրքի համաձայն` քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ:
Հանձնաժողովը որոշեց նախագահի թեկնածուին 3 օր ժամանակ տալ՝ խախտումները վերացնելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև