Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ծառայությունն ամփոփել է 2012 թվականի գործունեության արդյունքները

Հունվար 25,2013 20:04

Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2012 թվականի գործունեության արդյունքները, ըստ օրակարգի ներկայացվել հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։

2012 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 15 մլրդ  դրամի սահմանագիծը: Հարուցվել է 105.570 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  91.604-ի դիմաց. աճը կազմել է 115 տոկոս։

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 15.461.770.966  դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 14.282.842.295 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 108 տոկոս,  այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 2.761.730.761 դրամ՝ նախորդ տարվա 2.388.154.593 դրամ գումարի դիմաց. աճը կազմել է 115 տոկոս, իրավաբանական անձանց օգտին՝ 6.768.829.548 դրամ, նախորդ տարվա 7.803.317.338 դրամ գումարի դիմաց, ֆիզիկական անձանց օգտին՝  2.039.108.862 դրամ, նախորդ տարվա 1.582.672.582 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է  128 տոկոս: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 20.008 կատարողական վարույթի, նախորդ տարվա 19.017-ի  փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը հաշվետու  տարում կազմել է 105.159, նախորդի՝  104.108 փոխարեն, աճը կազմել է 101տոկոս։

Խորհրդակցությունն ընդմիջվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի՝ ԴԱՀԿ ապահովող ծառայության 2012 թվականի գործունեության վերաբերալ մամուլի ամփոփիչ ասուլիսով:

Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի, խորհրդակցության ընթացքում  շեշտը դրվել է ոչ միայն  2012 թվականին ունեցած ձեռքբերումների, այլև բացթողումների ու թերացումների վրա: Վերջինների առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ, առաջարկվել ոլորտում առկա խնդիրների լուծման եղանակներ:

Այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից  հայտարարվել է 2012 թվականի  կատարված աշխատանքների արդյունքներով խրախուսումներ: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 20 աշխատակիցներ խրախուսվել են շնորհակալագրերով, հուշանվերներով պարգևատրվել է 5 աշխատակից,  ավագ հարկադիր կատարողի պաշտոնների են նշանակվել   3 մարզային ստորաբաժանումների աշխատակիցներ, մի շարք աշխատակիցներ  ծառայողական պարտականությունները և 2012 թվականի առաջադրանքները պատշաճ կատարելու առիթով դրամական պարգևատրումների են արժանացել:

Այս տարի առաջին անգամ սահմանվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի «Լավագույն բաժին» փոխանցիկ մրցանակ, որն այսուհետ ամենամյա բնույթ է կրելու: 2012 թվականի  կատարված աշխատանքների արդյունքներով այդ մրցանակը ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը շնորհեց Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնին:

ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031