ՀՀԿ պատգամավորը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի յուրօրինակ քարոզարշավի մասին
«Նրա քարոզարշավը դինամիկ էր, հետաքրքիր էր»,- այս մի քանի օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած քարոզարշավի մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
«Օրինակ տեսեք, հացադուլ է հայտարարել եւ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եթե մեր գործընկերներից, հատկապես՝ Սպիտակի երիտասարդական կառույցից ինչ-որ մեկը փորձի նստի հացադուլի եւ պահանջի, ենթադրենք, մազերի սանրվածքը փոխել, մինչեւ չփոխես՝ ես հացադուլս չեմ դադարեցնի: Մոտավորապես դա է: Անտրամաբանական պահանջ է: Բայց տեսնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում է, եւ ավելի շատ արեւմտյան ոճի մեջ ինչ-որ քարոզարշավ է անում, որը հետաքրքրություն է առաջացնում: Օբամայի կամ որեւէ մեկի հետ չեմ համեմատի, ուղղակի սպասում ես, թե հաջորդն ուր է մտնելու՝ ասենք, վարսավիրանոց, միգուցե մեքենայի յուղման կետ մտնի եւ փոխի մեքենայի յուղը: Այստեղ դինամիկա կա, ինչ-որ հետաքրքրություն կա՝ հանդիպում է, խոսում է»:
ՀՀԿ պատգամավորը խոստովանեց, որ անգամ իր ծանոթներն են զանգում ու հարցնում՝ մի թեկնածու մոտեցավ, բարեւեց, ո՞վ էր. «Րաֆֆի Հովհաննիսյանը հետաքրքրություն է առաջացնում իր շուրջ, որ մարդիկ միգուցե խոսեն իր մասին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ