Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի միջնորդությունը՝ կալանավորել Ստեփան Հովակիմյանին, բավարարվեց

Հունվար 25,2013 19:43

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավսության դատարանը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտել էր վկաների, տուժողի հարցաքննությունը, երբ դատապարտյալ Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող Ջոն Ֆարխոյանը միջնորդեց՝ երկու ամսով Ստեփան Հովակիմյանի նկատմամբ կալանք ընտրելու վերաբերյալ: Այս քրեական գործը հարուցվել էր «Մոսկվա» կինոթատրոնի գողության փաստի առթիվ հարուցված քրեական գործով անցյալ տարվա հուլիսի 26-ին ընթացած դատական նիստի ժամանակ մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ Սամվել Հարությունյանի դեմ Ստեփանի կողմից բռնություն կիրառելու կապակցությամբ:

3 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփանը, երբ լսեց Ջոն Ֆարխոյանի միջնորդությունը, թե նրա պատժի ժամկետը գողության գործով լրանում է փետրվարի 6-ին, եւ Ստեփանը կարող է խուսափել դատական այս քննությունից, կարող է ազդել վկաների վրա, ակնհայտորեն դուր չեկավ ամբաստանյալին: Նա ասաց. «3 տարի է 20 հոգու հետ նստած եմ մի խցում, փակված, չարժեր, ինչա 2 կոպե՞կ եմ գողացել»:

Դատարանը մեկ ժամ տվեց պաշտպանական կողմին, ապա որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը՝ երկու ամսով կալանել Ստեփան Հովակիմյանին: Ի դեպ, պաշտպանական կողմն ունի ժամանակ բողոքարկելու համար:

Ռ.Մինասյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031