Այս պահին Դավիթաշենի թիվ 189 դպրոցում, որը կրում է զոհված ազատամարտիկ Սամվել Գեւորգյանի անունը, տեղի է ունենում ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը ընտրողների հետ: Հանդիպումը սկսվեց նախատեսվածից 40-45 րոպե ուշացումով, քանի որ Սերժ Սարգսյանը մինչ այդ Արտակարգ իրավիճակների նախարարությունում էր:
Նախագահի թեկնածուի հետ հանդիպմանը մասնակցում էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Դավիթաշեն վարչական տարածքի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Դավթաշենի համայնքից ՀՀԿ-ական պատգամավորներ Արթուր Գեւորգյանն ու Մարգարիտ Եսայանը, Դավիթաշեն համայնքի դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, դավթաշենցի մշակույթի գործիչներ, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդներ: Իր խոսքում Սերժ Սարգսյանը իր պոտենցիալ ընտրողներին խոստացավ. «Ես երբեք չեմ անի որեւէ քայլ, որը կարող է ձեզ անհարմար վիճակի մեջ դնել: Ինչպես բոլոր մահկանացուները, ես էլ իմ թերություններն ունեմ, բայց մի բան է՝ ունենալ թերություն, այլ բան է՝ թույլ տալ այնպիսի կոշտ սխալներ, որոնք աններելի կլինեն»:
Մանրամասները՝ ավելի ուշ: