Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքան ուզում ես բացատրի, արդյունքի չես հասնի

Հունվար 25,2013 17:20

Ամեն տարի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակը հրապարակելուց հետո անպայման գտնվում են մարդիկ, որոնք համաձայն չեն լինում արդյունքներին եւ նեղացած, թե ինչո՞ւ իրենց մարզաձեւի ներկայացուցիչը, կամ անձնական սանը, տեղ չի գտել տասնյակում, կամ ինչո՞ւ է այս տեղը զբաղեցրել եւ ոչ թե այն, հանիրավի վիրավորում են քվեարկությանը մասնակցած լրագրողներին` կասկածի տակ առնելով ամեն բան: Ու որքան ուզում ես բացատրի, արդյունքի չես հասնի:

Բացառություն չեղավ նաեւ այս տարի: Ավելին, եղան մարդիկ, որոնք Արդարադատության նախարարությունում գրանցված եւ կնիք ու կանոնադրություն ունեցող Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան անվանեցին ինքնակոչ: Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված քննարկան ժամանակ ՀՄԼՖ նախագահ Յուրի Ալեքսանյանը մեկ անգամ եւս մանրամասն հրապարակեց լավագույն տասնյակի ընտրության կարգը եւ չափորոշիչները, որոնք ամրագրված են ֆեդերացիայի կանոնակարգով: Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվում են նրանք, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ազգային դրոշի ներքո եւ միջազգային պաշտոնական մրցումներում բարձր են պահել Հայաստանի պատիվը: Ըստ այդմ, առաջնահերթությունները հետեւյալն են. օլիմպիական խաղեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, համաշխարհային ուսանողական խաղեր, համաշխարհային օլիմպիադաներ եւ այլն: Նաեւ նախապատվությունը տրվում է առաջին հերթին օլիմպիական մարզաձեւերին, այնուհետեւ այն մարզաձեւերին, որոնք Միջազգային օլիմպիական կոմիտեն ճանաչում է, բայց չի ընդգրկել օլիմպիական խաղերի ծրագիր:

Յուրի Ալեքսանյանն իր գործընկերներին (խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ լրագրողներ, որոնք մարզական թեմաներով չեն գրում) տեղեկացրեց, որ ընդունված կարգի համաձայն, քվեարկությանը մասնակցել են առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող մարզական լրագրողները, որ ֆեդերացիան մարզական լրագրողների գործը թեթեւացնելու նպատակով է կազմել հավակնորդ մարզիկների նախնական ցանկը, որ լրագրողները, սակայն, սահմանափակված չեն այդ ցուցակով, ազատ են ընտրության մեջ եւ կարող են իրենց տարբերակում նշել այլ մարզիկների անուններ, իհարկե, արժանավորի: Իսկ հաշվարկը կատարվում է միավորների պարզ թվաբանական գումարումով: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, տարիներ շարունակ կանոնակարգը եւ չափորոշիչները նախապես, մինչեւ քվեարկությունն սկսվելը, հրապարակվում են «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթում, այլ ԶԼՄ-ներում, իսկ արդյունքների ամփոփումից հետո նույն «Ֆուտբոլ պլյուսում» տպագրվում են քվեարկությանը մասնակցած լրագրողների անունները, լրատվամիջոցը, որ նրանք ներկայացնում են եւ յուրաքանչյուրի տարբերակը: Այնպես որ, արդյունքների արդարացիությանը եւ թափանցիկությանը կասկածելու ոչ մի հիմք չկա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031