Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական աներձագը հաղթեց Սահմանադրական դատարանում

Հունվար 25,2013 17:18

Թիվ 1 ընտրատարածքում անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի դիմումը գրավոր ընթացակարգով այսօր քննության էր դրվել Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում:

ՍԴ-ն ժ.11.20-ից մտել էր խորհրդակցական սենյակ:

Թեկնածուն պահանջել էր անվավեր ճանաչել թիվ 1 ընտրատարածքում ԱԺ  մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի թիվ 12-Ա որոշումը: Համաձայն այդ որոշման, պատգամավոր էր ընտրվել Երեւանի քաղաքապետի ազգականը՝ Հանրապետական կուսակցության անդամ Ռոբերտ Սարգսյանը:

Ստյոպա Սաֆարյանը դատարան էր ներկայացրել 25 համակարգչային էջից բաղկացած դիմում, ուր նշվել էին զանգվածային խախտումների, ընտրությունների կազմակերպման, նախընտրական քարոզչության ընթացքում կատարված օրինախախտումների մասին:

Ժամը 16.30-ին դուրս գալով խորհրդակացական սենակից՝ Սահմանադրական դատարանը որոշեց մերժել Ստյոպա Սաֆարյանի դիմումը եւ թիվ 1 ԸԸՀ-ի որոշումը թողնել անփոփոխ:

Ստյոպա Սաֆարյանն այս դատական ակտը կվիճարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031