Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությունը ավելի արդյունավետ եւ թափանցիկ կազմակերպելու, անցկացնելու եւ ամփոփելու նպատակով, որպեսզի հետագայում բացառվի անվստահության մթնոլորտը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՄԼՖ-ին երեք կարեւոր առաջարկ արեց: Նախ, ՀՄԼՖ-ի շարքերի նոր համալրում կազմակերպել, որին անդամագրվելու իրավունք ունենան առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրողները, որոնք տարվա կտրվածքով մարզական թեմաներով ունեն առնվազն 20-25 հրապարակում: Ստեղծել Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կայք եւ այնտեղ օնլայն քվեարկությամբ կատարել լավագույն մարզիկների ընտրությունը: Եվ երրորդ` քվեարկության արդյունքները հայտարարել հեռուստատեսությամբ` ուղիղ եթերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ