Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է հայտնվել էպոսագետը

Հունվար 25,2013 16:40

«Ամենեւին էլ պատահական չէր էպոսագետի հայտնվելը նախընտրական շրջանում  եւ որպես էպոսագետ նախագահի թեկնածու առաջադրվելը:Նա եկել է հոգեւոր բացը լրացնելու»,- կարծում է տնտեսագետ Գագիկ Մակարյանը

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի` քաղաքական դաշտ հայտնվելը եւ նախագահի թեկնածություն դնելը պատահականություն չէ: Վերլուծելով նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը՝ այսօր «Սլաք» ակումբում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա դիտարկմամբ` նախորդ տարիների ընթացքում քիչ է ուշադրություն դարձվել մշակույթին, քանի որ այդ ոլորտը շատ ծախսատար է, իսկ մեր պետությունը մշտապես տնտեսական դժվարություններ է ունեցել. «Եվրոպան շատ ազատականացրել է այդ ոլորտը, յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ընտրում՝ ինչպիսի ուղղությունների հարի, իսկ ահա Հայաստանում ավելի կոնսոլիդացված մեխանիզմ է, եւ այստեղ հնարավոր է նաեւ էպոսագետի հայտնվելը պատահական չէր, քանի որ իր մոտեցումներով նա փորձել է այդ հոգեւոր մասը լրացնել կամ ժողովրդի ուշադրությունը սեւեռել հոգեւոր կողմը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031