Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի վարչապետության վատ տարիները երեսով տալով՝ հիշեք, որ Սերժ Սարգսյանն էլ նույն թիմից է եղել (տեսանյութ)

Հունվար 25,2013 16:17

Վերլուծելով նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն առանձնացրել է 3 թեկնածուներինը` Սերժ Սարգսյանինը, Հրանտ Բագրատյանինը եւ Րաֆֆի Հովհաննիսյանինը, քանի որ հենց նրանք են հրապարակել իրենց ծրագրերը: Այսօր «Սլաք» ակումբում ներկայացնելով 3 թեկնածուների ծրագրերի վերաբերյալ իր դիտարկումները՝ պարոն Մակարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը հայեցակարգային է, ռազմավարական, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրում կա եւ հայեցակարգ եւ գործողությունների շարք:

Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի ծրագրին, ապա միության նախագահի ներկայացմամբ` այն կարդալուց անմիջապես զգացվում է, որ վարչապետի մտածելակերպով գրած ծրագիր է. այն գրված է իրեն հատուկ ոճով` էմոցիոնալ եւ հախուռն: «Պարոն Բագրատյանը,

հիմնականում կանգ է  առել տնտեսական խնդիրների վրա եւ տեղոււմ կոնկրետ ժամկետներ նշելով լուծումներ է առաջարկում: Ծրագիրը բավականին հետաքրքրիր է կառուցվածքով եւ բավականին լայն տեղ ունեն սոցիալական մասը, տնտեսության զարգացման կետերը, հարկային արտոնությունները, սոցիալական արդարությունը,կոռուպցիայի դեմ պայքարի մասին առաջարկությունները, բայց համարյա թե չկա մշակույթին վերաբերող բաժին»-նշեց պարոն Մակարյանը:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած ծրագրում խնդիրները տարանջատված են, ըստ Գագիկ Մակարյանի, եւ հստակ ներկայացվում է գործողությունների շարք:

Aravot.am-ի այն հարցին, թե որ թեկնածուի ծրագիրն է ավելի իրատեսական եւ արդյոք կան նմանություններ, պարոն Մակարյանն ասաց, որ  3-ինն էլ իրատեսական են, սակայն խնդիրների լուծման առումով թեկնածուների նշված ժամանակահատվածներն են տարբերվում. «Նմանություններ կան տեխնոպարկերի, լաբորատորիաների, տնտեսության ինովացիոն զարգացումների առումով, նույն տեսակի մտքեր են նշել: Շատ տարբեր են կոռուպցիայի նկատմամբ իրենց դրսեւորումները: Սերժ Սարգսյանի մոտ  հայեցակարգային մոտեցումով է, իսկ մյուս 2-ի մոտ մոտ` ասենք օրենքներում հոդվածներ փոխելով, կամ  երկրում հավասար մրցակցության եւ այլ  մեխանիզմներով»:

Պարոն Մակարյանի դիտարկմամբ, այս 3 թեկնածուների ծրագրերը վերացական չեն, եւ կարող են գործել, սակայն ըստ միության նախագահի.«Ճիշտ կլինի, եթե Սերժ Սարգսյանը հաղթի, օգտագործի մյուսների առաջարկները»:

Մեր այն հարցին էլ, արդյոք պարոն Բագրատյանի վարչապետության տարիների` ժողովրդի մեջ արմատացած վատ հիշողությունները նրան չե՞ն խանգարի, պարոն Մակարյանն ասաց. «Երբ հայրենական պատերազմ էր, խորհրդային միությունը հզոր պետություն լինելով` ի՞նչ վիճակում էր, քաղաքներում շան միս էին ուտում, սով էր: Պատերազմող երկիրը, որը հաղթանակով է դուրս եկել եւ նրա կառավարման շրջանում էական ռեֆորմներ են կատարվել, ես գտնում եմ, որ չպիտի այլ կերպ մեկնաբանվի: Նույնիսկ, եթե այլ կուսակցություններից, ասենք ՀՀԿ-ից նման մոտեցումներ արտահայտվեն, իրենք պետք է հիշեն, որ նույն ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այդ թիմի մեջ էր եւ միասին պայքարում էին այդ նպատակների համար, միասին են եկել, իրար վրա գցելու խնդիր չունեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ավելի լավ է՝, թող հիշեն անցած հինգ տարիները:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031