«Անդրիաս Ղուկասյանը չի ճանաչում ընտրությունների օրինականությունը եւ գտնում է, որ պետք է վերջ տալ ռեժիմի կողմից հասարակության վզին փաթաթած ֆարսին: Նա պահանջում է, որ ՀՀԿ թեկնածուն չմասնակցի ընտրություններին, ինչը միակ նախապայմանն է մրցակցային ընտրությունների»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հացադուլի դուրս եկած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պահանջները հստակեցրեց Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Նա նաեւ ասաց, թե կասկած չունեն, որ պարոն Ղուկասյանի գործողությունները հաջողություն կունենան. «Դեռ պահանջների կատարումը չենք տեսել, միայն հացադուլին միանալու թեկնածուների կոչեր: Օրինակ՝ պարոն Հայրիկյանը, որ ասել է կմիանամ՝ միասին դադարեցնելու համար, դա իմաստ չունի, դա չի համապատասխանում Անդրիաս Ղուկասյանի պահանջներին»:
Պարոն Գրիգորյանն ասաց, որ Ղուկասյանը շարունակելու է հացադուլը եւ հետագա անելիքները պարզ կդառնան ժամանակի ընթացքում. «Ղուկասյանի հացադուլի հասցեատերը հասարակությունն է, դա նշանակում է, որ հասարակությունը քնած վիճակում է եւ ստեղծված կոռուպցիոն ընտրությունների իրավիճակում որեւէ ելք չենք տեսնում: Ցանկանում ենք, որ հասարակությունը քայլեր ձեռնարկի, ոչ թե պասիվ դիրքում մնա, այլ փորձի փոխել երկրում ստեղծված իրավիճակը»:
Նրա կարծիքով՝ նաեւ պարոն Ղուկասյանը հացադուլով ինքնազոհողության է գնացել ու կամքի մեծ ուժ է հարկավոր համակարգի դեմ այդպես գնալ: Նա ասաց, իշխանությունների շահարկումներն են, թե հացադուլն ազնիվ նպատակներ չի հետապնդում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Եթե հասկանում եք,որ հանրությունը քնած է ու տեսնում եք,որ անգամ հացադուլի փաստը նրանց չի արդարացնում,ինչո՞ւ վտանգել մարդու կյանքը;Իսկ Հայրիկյանին քննադատելուց առաջ փորձեիք ինքներդ չոր հացադուլի նստել:Իսկ ուր էիք Դուք երբ Հայրիկյանը աքսորներում էր:
նադո ժէ:)
իսկ ուր եր Անդրիաս Ղուկասյանը, երբ Մխիթար Սպարապետը պայքարում եր թուրքերի դեմ?