Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը չմասնակցեց քննարկմանը

Հունվար 25,2013 15:52

Հայաստանի 2012 թվականի 10 լավագույն մարզիկների ընտրության շուրջ կրքերն ըստ երեւույթին որոշ շրջանակներում դեռ չեն հանդարտվել:

Այդ նպատակով այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անդամների եւ մարզական լրագրողների հետ` եւս մեկ անգամ քննարկելու քվեարկության եւ հաշվարկների կարգը եւ վերջակետ դնելու խնդրին: Տեղեկություններ կային, որ քննարկմանը պետք է հրավիրված լիներ նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը, ինչպես նշում են լրագրողները, կասկածի տակ է առնում հավակնորդ մարզիկների ընտրության չափորոշիչները, քվեարկության արդարությունը եւ թափանցիկությունը:

Մինչեւ քննարկումն սկսվելը Aravot.am-ը հետաքրքրվեց, թե, արդյոք, պարոն Ֆարմանյանը հրավիրվե՞լ է, որին նախարարը պատասխանեց, թե Սամվել Ֆարմանյանին բջջային հեռախոսով անձամբ հրավիրել է փոխնախարար Արսեն Քարամյանը, իսկ թե ինչո՞ւ պատգամավորը չի եկել, ոչինչ ասել չի կարող:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031