Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատգամավորներն արհամարհեցին հանձնաժողովի հրավերը

Հունվար 25,2013 15:50

Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստը բոյկոտած 83 պատգամավորներից և ոչ մեկը չարձագանքեց Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հրավերին և չներկայացրեց իր պարզաբանումները:

Հանձնաժողովը նախօրոք գրավոր ծանուցել էր նրանց` հունվարի 21-ից 25-ը յուրաքանչյուրին որոշակի ժամին հրավիրելով հանձնաժողովի նիստին` պարզաբանումներ տալու համար:

Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին ավելի վաղ հայտնել էր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, հանձնաժողովը հնարավորություն է ընձեռնել պատգամավորներին` պարզաբանումներ տալ իր վարույթում գտնվող դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ: «Պատգամավորները կօգտվեն այդ հնարավորությունից, թե` ոչ, դա իրենք են որոշում: Այսինքն` ԱԺ կանոնակարգ-օրենքում որևէ պարտադրող կետ չկա, որ պարտավորություն լինի պատգամավորների նկատմամբ այս նիստին ներկայանալը»,-ընդգծել էր հանձնաժողովի նախագահը:

Էթիկայի հանձնաժողովը փետրվարի 1-ի դռնփակ նիստում քննարկելու է 2012թ.-ի դեկտեմբերի 7-ից իր վարույթում գտնվող` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումը: Հանձնաժողովը պետք է որոշի, թե նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից խախտվել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները, թե` ոչ: Որոշում կայացնելու նպատակով հանձնաժողովը մտադիր էր լսել այն պատգամավորներին, ում վերաբերվում է դիմումը:

Ի դեպ` այդ պատգամավորներից մեկը` հանրապետական Մհեր Սեդրակյանը, հրավիրված էր նաև հանձնաժողովի վարույթում գտնվող մեկ այլ դիմումի կապակցությամբ պարզաբանումներ տալու համար, սակայն նա այս հրավերը ևս չընդունեց: Խոսքն այս պատգամավորի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության դիմումի մասին է, որի կապակցությամբ հանձնաժողովը պետք է որոշի, թե պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները, թե` ոչ:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031