«Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցումն իրականացրել է TNS opinion-ը՝ տեղի գործընկեր «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հետ միասին: Հարցումը պատվիրվել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար: Տվյալ հարցման դաշտային աշխատանքներն իրականացվել են 2013-ի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: 1607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել Հայաստանի բոլոր մարզերի 18 տարեկան և բարձր բնակիչների շրջանում:
Արդյունքների ամփոփումն ու տվյալների հրապարակումն իրականացվեց «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում՝ Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպության հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում:
«Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման ժամանակ հնչած «Նշեք, խնդրեմ, հայաստանյան հայտնի քաղաքական գործիչների մինչև 5 անուն, որոնց մասին առավել լավ եք տեղեկացված» հարցի պատասխանից ստացված պատկերը հետևյալն է` Սերժ Սարգսյան (42%), Րաֆֆի Հովհաննիսյան (32%), Գագիկ Ծառուկյան (29%), Պարույր Հայրիկյան (26%), Լևոն Տեր-Պետրոսյան (18% ), Ռոբերտ Քոչարյան (14%), Հրանտ Բագրատյան (12%),Արթուր Բաղդասարյան (10%), Տիգրան Սարգսյան (9%), Արտաշես Գեղամյան (6%), Հովիկ Աբրահամյան (5%),Վահան Հովհաննիսյան (5%), Վարդան Օսկանյան (5%), Վազգեն Մանուկյան (4%), Ստեփան Դեմիրճյան (3%), Արմեն Աշոտյան (3%),Արամ Հարությունյան (3%),Արամ Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան, Արշակ Սադոյան, Հրանուշ Հակոբյան, Տիգրան Կարապետյան, Սեյրան Օհանյան (2-ական%):
«Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման ժամանակ հնչած «Եթե հաջորդ կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա Դուք որ քաղաքական գործչին կքվեարկեիք», մասնակիցների 44.0%-ն ընտրել է իշխող նախագահին: Արդյունքում նախագահական ընտրարշավը գլխավորում է Սերժ Սարգսյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 13.3% արդյունքով հավաքել է ավելի շատ միավորներ, քան մնացած բոլոր ընդդիմադիր թեկնածուները միասին վերցրած: Հարցման մասնակիցների 1.3%-ը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին, 8.7%-ը հրաժարվել է պատասխանից, 12.7%-ը ոչ ոքի չի պատրաստվում իր ձայնը տալ, իսկ 13.1%-ը դեռ կողմնորոշված չէ:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ