Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս մի զարկն էլ քեզ կբախշեմ». ՀՀԿ պատգամավորը՝ Արմեն Մարտիրոսյանին

Հունվար 25,2013 15:21

Կան թեկնածուներ, որոնք նախընտրական ծրագիր չունեն, բայց երբեմն կոռեկտության սահմանները անցնում են՝ մեր մասին խոսելիս: Լավ կլիներ 5 տարվա իրենց գործունեության ծրագիրը ներկայացնեին»,- այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված բանավեճի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունի պարոն Սահակյանը, ո՞վ է անցել կոռեկտության սահմանը: Նա պատասխանեց. «Այդ թեկնածուի համար կլինի լուրջ գովազդ»:

Բանավեճի թեման էր՝ թեկնածուների նախընտրական ծրագրերը:  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Իշխանության թեկնածուն այս 5 տարիներին հնարավորություն ուներ գոնե նախորդ ծրագիրը կյանքի կոչելու: Շատ հեռու չգնալով՝ ընդամենը 2012-ի խորհրդարանական ընտրությունից երկու ամիս առաջ խոստում էր տվել, որ խորհրդարանում մականունավորներ, գործարարներ չեն լինի: Բայց խորհրդարանում եղան ե՛ւ մականունավորներ, ե՛ւ խոշոր գործարարներ: Հիմա եկել ենք մի պահի, երբ նորից խոշոր ծրագրերից են խոսում: Հիմա հնարավորություն էլ չկա այդ ծրագիրը կյանքի կոչելու, քանի որ, ինչպես նախագահը նշել է Մերուժան Տեր-Գուլանյանի հետ հարցազրույցի ժամանակ, երախտագետ աձնավորություն է»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ ահազանգեց. «Այս պահին անձնագրերի տվյալների հավաքագրում է տեղի ունենում, Գայանե Սողոմոնյանը դպրոցների տնօրեններին հավաքել է եւ ընտրությունների մասին է խոսել: Քանի դեռ այսպես է, հենց Սերժ Սարգսյանի ասած խոսքերը իրականությունից հեռանալու են անընդհատ: ՀՀԿ-ական մեր գործընկերները անընդհատ ասում են, որ արջի ծառայությունները չեն ընդունվելու: Ես բարձրաձայնում եմ, որ արջի ծառայությունները արդեն սկսվել են եւ իրենք պետք է կանխեն այդ ծառայությունները»:

Ահազանգի հետ կապված Հովհաննես Սահակյանը պահանջեց ապացույցներ ներկայացնել, իսկ մնացած քննադատություններին ի պատասխան, ասաց, որ հաշվի առնելով «Ժառանգություն» կուսակցության հետ կատարվածը, ինչպես էպոսագետը կասեր՝ «Էս մի զարկն էլ քեզ կբախշեմ»:

Արմեն Մարտիրոսյանը ոգեւորեց՝ «Տո խփի, ես դիմացկուն եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031