Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Գյումրի վագոնները կունենան Wi-Fi կապ

Հունվար 25,2013 15:13

Հունվարի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում միջքաղաքային ուղեւորափոխադրումների նոր սակագներ են գործում: Սակայն հիմնական միջքաղաքային ուղեւորափոխադրումների սակագները մնացել են նույնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:

Նրա խոսքով` Երեւան-Արարատ-Երեւան, Երեւան-Արմավիր-Երեւան ուղղությունների սակագները չեն փոխվել եւ արժեն 300 դրամ, իսկ

Երեւան-Գյումրի-Երեւան ուղղության մեկ տոմսի արժեքը թանկացել է 50 դրամով` կազմելով 1000 դրամ:

«Սակագների հետ կապված` խնդիր առաջացավ Երասխ-Սուրենավան-Բանավան ուղղություններով, բայց մեր ուղեւորներին չկորցնելու

համար, այդ ուղղություններով գործարկեցինք աբոնենտային համակարգ ուսանողների եւ Երեւանում աշխատողների համար»,- ասաց ՀԿԵ-ի ուղեւորափոխադրումների տնօրինության պետը` նշելով, որ այդ ուղղությամբ երթեւեկողները հնարավորություն ունեն օգտվել մինչեւ 30% զեղչից:

«Սակագնային փոփոխություն չի սպասվում նաեւ միջազգային ուղեւորափոխադրումների մասով: Աշխատանքային օրերին Թբիլիսի մեկնող գնացքի տոմսի արժեքը 10-15%-ով էժան կլինի, քան հանգստյան օրերին: Նաեւ կներդնենք գնային նոր քաղաքականություն: Ներքեւի տեղերը ավելի թանկ կլինեն, քան վերեւի տեղերը»,- ասաց Գ. Մովսիսյանը` ընգծելով, որ ուղեւորափոխադրումների սակագները կախված են շվեյցարական ֆրանկի փոխարժեքից:

Ըստ Ուղեւորափոխադրումների տնօրինության պետի` հունվար ամսվա տոնական 2 օրերին Երեւան-Գյումրի ուղղությամբ իրենց ընկերությունը սպասարկել է մոտ 700 ուղեւորների:

Գագիկ Մովսիսյանի հավաստմամբ` Երեւան-Թբիլիսի ուղղությամբ փորձնական գործում է Wi-Fi կապ, եւ շուտով Երեւան-Գյումրի ուղղությամբ նույնպես կգործարկվի անվճար Wi-Fi կապ:

Հիշեցնենք, որ ուղեւորափոխադրումների գծով կրած վնասների մասնակի փոխհատուցման պարտավորություն է ստանձնել ՀՀ կառավարությունը: 2011-2012 թթ. հատուցման ծավալը կազմել է 15%, իսկ այս տարի այդ ցուցանիշը նախատեսված է հասցնել մինչեւ 20%-ի:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031