Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական գործընթացները տանում են հուզական մեկուսացման. Կարինե Նալչաջյան

Հունվար 25,2013 14:54

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Ֆորում» մամուլի ակումբում այսօր անդրադարձավ նախագահական ընտրություններին, հասարակական-քաղաքական տրամադրություններին` հոգեբանական տեսանկյունից:

Խոսելով հասարակական տրամադրություններից, Նալչաջյանը նշեց, որ այս տարիների ընթացքում կուտակված հասարակական հիասթափությունները մարդկանց մղել են հետ հայացք գցել և վերլուծություններ կատարել. «Եթե շատ բացասական և ծայրահեղ տրամադրություններ կային ՕԵԿ-ի հետ կապված, ես կարծում եմ, որ այդ տրամադրությունները մնում են հուզական հիշողության մակարդակում: Այսինքն՝ նույնիսկ կարող են իրադարձությունների մանրամասներին տեղյակ չլինել կամ չհիշել, բայց հուզականությունը մնում է: Այսօր մենք ականատես ենք մի վիճակի, որ այն ուժերը, որոնք իշխանամետ են, որոշակի պոտենցիալ չունեն, իսկ այն ուժերը, որտեղ կա փոփոխության պոտենցիալ, անորոշ վիճակում են հայտնվել, որն էլ բերում է հուզական մեկուսացման»:

Տիկին Նալչաջյանը քաղաքական պայքարը համեմատում է գլադիատորական պայքարի հետ, որն այս տարի և այս ընտրություններում չի տեսնում: «Նախագահական սահմանի համար մրցակցություն իր բուն իմաստով չկա»:

Այն քաղաքական ուժերը, ովքեր չեն դրել իրենց թեկնածությունը, բայց ունեն համակիրների մեծ բանակ, տիկին Նալչաջյանը չի բացառում այն տարբերակը, որ հոգեբանական տեսանկյունից գուցե շատ լավ պայմաններ ստեղծվեցին, որպեսզի իրենք ինքնուրույն վերլուծություններ կատարեն, հասկանան՝ ինչն է արժեքավոր, իսկ ինչը` ոչ: «Քաղաքական դաշտը ճկուն և շատ դինամիկ է, և այս գործընթացները ավելի ակտիվ կդառնան ընտրություններից հետո: Ընդդիմադիր խոռոչն ինչ-որ բանով պետք է լցվի. դատարկ մնալ չի կարող»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031