Վինգենի, Լիհտերվելդի եւ Բելգիայի Ֆլանդրիա մարզի մի քանի համայնքների իշխանություններ 100 եվրո տուգանք են սահմանել բոլոր այն մարդկանց համար, ովքեր կհամարձակվեն ձնագնդիկներ նետել: Բանն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները ձնագնդիկներով զվարճանալը վտանգավոր են համարում ու կարծում, որ դա նույնն է՝ ինչ քարերով իրար խփելը. երկուսի դեպքում էլ վնասվածքներ են ստանում ու վտանգվում են կյանքի համար կենսական նշանակության օրգանները: Իսկ թե ինչպես են քաղաքացիներին զրկելու ձնագնդիկներ պատրաստելու ազատությունից՝ հսկվելու է ոստիկանների կողմից:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ