Մի քանի օր է, ինչ հրավերք էի ստանում Սուրբ Հակոբ եկեղեցասեր երիտասարդական միության անդամներից, որ մասնակցեմ իրենց կազմակերպած դիմակներ պատրաստելու խմբակին: Որոշեցի հրավերքն ընդունել և գնացի իրենց միության գրասենյակ: Մի քանի օրում պատրաստած դիմակներն այնքան գերեցին ինձ, որ որոշեցի կիսվել Ձեզ հետ իմ պատկերացումներով:
Դիմակները պատրաստված են սովորական թղթից և տարրական իրերից, որոնք հմուտ ձեռքերի միջոցով դարձել էին գեղեցիկ դիմակներ:
Մի դիմակ էլ ես եմ սկսել պատրաստել: Մոտ օրերս այն արդեն պատրաստ կլինի:
Գյումրիում գործող ՍԲ Հակոբ երիտասարդական միությանն այս հարցում ֆինանսավորում է Ուորլդ Վիժնը: Բոլոր անհրաժեշտ պարագաները հատկացվել են հենց այդ հիմնադրամի կողմից:
Արդեն պատրաստի վիճակում գտնվող դիմակները ներկայացնում եմ Ձեր դատին: Հուսամ՝ Ձեզ դուր կգան այնպես, ինչպես ինձ դուր եկան:
Ստեփան Կակոսյան՝ (mynews.am)