Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ովքեր ընդունում են ցեղասպանությունը, իրենց ճնշված են զգում Թուրքիայում». Լեյլա Նեյզի

Հունվար 25,2013 13:55

«Ծրագիրը չորս ու կես տարի առաջ սկսվեց՝ բյուջեն կազմեց 3 միլիոն եվրո: Երիտասարդների հանդիպումը եւ քննարկումները կարեւոր էին, բոլոր այն մարդիկ, ովքեր ներգրավված էին, շատ բան սովորեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ-թուրքական հասարակական հարաբերությունների մասին նշեց Գերմանիայից պրոֆեսոր Մաթիաս Քլինգբերգերը:

Թուրքիայից պրոֆեսոր Լեյլա Նեյզիի համոզմամբ՝ ամենակարեւոր մասը այս ծրագրի Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների հանդիպումն էր: Երկու խմբերը միմյանց հետ շփում չէին ունեցել: Խոսելով թուրքական խմբի մասին՝ նշեց, որ խումբը բազմազան էր, քանի որ գալիս էին տարբեր էթնիկ միավորումներից.

«Ծրագրի դրական կողմն ու լավ գնահատականն այն է, որ հայ ուսանողներից մեկը աշխատում է Ստամբուլում, իսկ թուրք ուսանողը ապրում եւ սովորում է Հայաստանում: Թուրք ուսանողների հետ ես այցելել եմ հայաբնակ շրջաններ, հանդիպել ենք տարբեր ծեր մարդկանց, ովքեր հիշողություններ ունեին հայերի մասին: Լսելով ծեր մարդկանց պատմությունները՝ երիտասարդները սկսեցին սովորել եւ այլ կերպ նայել այն պատմությանը, որը վերաբերում էր ցեղասպանությանը, քանի որ թուրքերը դեռ այն չեն ճանաչել»:

Նրա խոսքով՝ հասարակությունը Թուրքիայում փոխվում է, անհրաժեշտ է պետության ու հասարակության միջեւ տարբերություն դնել.

«Այն մարդիկ, ովքեր ընդունում են ցեղասպանությունը, իրենց ճնշված են զգում Թուրքիայում: Մեր ուսանողները այս ծրագրից տանում են շատ գործիքներ, որոնք հետագայում կօգտագործեն, այսպես մենք կփոխենք այն մամուլը, որը կարծիք է թելադրում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031