Այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրկին այցելել է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Այսօր «Փաստարկ» ակումբում նա լրագրողներին ասաց, որ Ղուկասյանին տեղեկացրել է եռօրյա հացադուլով նրան միանալու մասին: «Բայց նրան ասել եմ, որ գործեր ունեմ եւ չեմ կարող ընդհատել, կողքին նստել: Չոր ծոմապահության եմ գնում»: Պարոն Հայրիկյանը Ղուկասյանին նաեւ ասել է, որ նրա պայքարի ձեւը հարգում է ու կոչ է արել նրան՝ 3 օր հետո իր հետ դուրս գալ հացադուլից. «Համերաշխում եմ նրա հետ մի հարցում. ՀՀ ընտրություններում ընտրակաշառք չի կարող լինել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ